Ճապոնիայի Կուրասիկի քաղաքում ուղեւորատար մերձքաղաքային գնացքը ուրբաթ երկաթուղային գծանցի վրա բախվել է բեռնատարին։ Տեղական իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժել է 12 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ ուղեւորատար գնացքը տեղափոխում էր 300 մարդ։ Ներկայումս երկաթուղային հաղորդակցությունը այդ ուղղությամբ դադարեցված է։ Ոստիկանությունը քննում է միջադեպի պատճառները։