Ճապոնական Միյաձակի նահանգում հայտնաբերել են հինգշաբթի անհետացած ծովային ինքնապաշտպանական ուժերի ուղղաթիռի բեկորները։ Անձնակազմի երեք անդամ գտնվում են անգիտակից վիճակում։ Այս մասին այսօր տեղեկացրել են  Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից։

Էբինո քաղաքի մոտակա անտառում ուղղաթիռի ենթադրյալ կործանման վայրը հայտնաբերել էին  NHK հեռուստաընկերության լրագրողները։ Համաձայն երկրի պաշտպանության նախարարության հայտարարության՝ դեպքի վայր ժամանած զինծառայողները  հայտնաբերել են անձնակազմի երեք անդամի՝ անգիտակից վիճակում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ OH-6 թեթեւ ուղղաթիռը օդ էր բարձրացել հինգշաբթի ժամը 09։00-ին Կանոյա ռազմաբազայից։