Brent ապրանքանիշի նավթը ապրիլ ամսվա վաճառքներով 2014թ. դեկտեմբերից առաջին անգամ հատել է մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանը՝ հաղթահարելով հոգեբանական նշանակություն ունեցող մակարդակը: Այս մասին վկայում են Լոնդոնի բորսային առեւտրի արդյունքները, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում առեւտրի արդյունքում WTI տեսակի նավթի մարտ ամսվա արժեքը բարձրացել է 1,05%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51,75 դոլարի:
Նույն հատվածում Brent նավթի ապրիլ ամսվա արժեքը բարձրացել է 6,8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 60,01 դոլարի:




























