ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նկարահանվել է Obamacare անունը ստացած Healthcare պետական ապահովագրության համակարգի տեսահոլովակում։ Հոլովակը տեղադրվել է BuzzFeed կայքում։
«Բաներ, որ անում է յուրաքանչյուրը, սակայն թաքցնում է դա» անունը կրող հոլովակում ամերկացի նախագահը հայելու առաջ ծամածռում է դեմքը, սելֆի է անում շտատիվի միջոցով, երեւակայան բասկետբոլ է խաղում եւ նկարում իր կնոջ՝ Միշել Օբամայի պատկերը, գրում է Gazeta-ն։
Հոլովակում երեում է նաեւ Օբամայի օգնականը, որը աշխատանքի պատրաստվելիս իրեն նման կերպ է պահում։ Հոլովակի վերջում հայտնվում է բժշկական ապահովագրության կայքի հղումը՝ HealthCare.gov։





























