ՌԴ Սեւծովյան նավատորմում փետրվարի 13-ին մեկնարկել է հրամանատարաշտաբային մարզումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ փետրվարի 14-ը։

«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը հատուկ ուշադրություն կհատկացնի Ղրիմի ռազմածովային բազայի զինվորական մասերին եւ զինմիավորումներին, վերջրյա նավերի դիվիզիային, ծովային ավիացիային, Բելբեկ, Սակի, Կաչա եւ Գվարդեյսկոե օդանավակայանների հակաօդային պաշտպանության ավիացիային, Սեւծովյան նավատորմի ափամերձ զորքերի հրթիռային, հրետանային, հակաօդային եւ ցամաքային միավորումներին»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։