Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կայցելի Ադրբեջան: Այցը տեղի ունենալու է փետրվարի վերջին: Այս մասին Report-ին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:
Ըստ նրա, այցի հստակ ժամանակը որոշվում է դիվանագիտական միջոցներով:
Դեսպանը նաեւ հավելել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմանի համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ օրակարգային տարածաշրջանային եւ միջազգային հարցերը:





























