Ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը փետրվարի 13-ին Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի Քաղխորհրդի վարչապետի առաջին տեղակալի եւ CNPC-ի տնօրենների խորհրդի նախագահ Չժոու Ցզիպինի հետ:
Ըստ Միլլերի, բանակցությունների ժամանակ խոսվել է «արեւմտյան» ուղղության մասին: «Նոր պայմանագիրը պատրաստվում է տարեկան 30 միլիարդ խորհրանարդ մետր գազ մատակարարելու համար: Արեւմտյան ուղղության գազամուղի նախագիծը ունի պատրաստվածության բավականին բարձր մակարդակ շինարարության սկզբի համար»,-ասել է նա:
Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարման շրջանակային պայմանագիրը «Գազպրոմ»-ի եւ CNPC-ի միջեւ ստորագրվել էր 2014թ. նոյեմբերի 10-ին: «Արեւմտյան ուղղությունը» նախատեսում է Չինաստանին գազ մատակարարել Արեւմտյան Սիբիրում գտնվող հանքավայրերից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Անցյալ տարի «Գազպրոմ»-ը եւ CNPC-ին ստորարգել էին արեւմտյան ուղղությամբ գազի առեւտրի մասին պայմանագիր, որը գործում է 30 տարի եւ նախատեսում է «Սիբիրի ուժը» գազամուղով Չինաստանին տարեկան մատակարարել 38 միլիարդ խմ ռուսական գազ:




























