Երեւանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի համատեղ նիստը՝ նրա խորհրդարանական խմբկացության ու շրջանային ղեկավարության մասնակցությամբ։ Ի թիվս այլոց, նիստին ներկա է նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է. «Ես այսօր այստեղ եմ» (ֆոտոռեպորտաժ)։
Նիստին ժամանած ԲՀԿ պատգամավորները խոստացել են միջոցառումից հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին չեն թողնում մտնել ներս, որտեղ ընթանում է նիստը։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։





























