ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայր՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը սխալմամբ 12 հազար մարդու տվյալներ է տեղադրել համացանցում։
ԱՄՆ նախագահի թեկնածուն ցանկացել է ցույց տալ, թե ինքը որքան բաց եւ տեխնիկապես հմուտ քաղաքական գործիչ է։ Իր կայքում հրապարակելով նահանգապետ լինելու 8 տարիների ընթացքում քաղաքացիների հետ ունեցած նամակագրությունը՝ Ջեբ Բուշը պատահաբար տեղադրել է նաեւ զրուցակիցների անձնական տվյալները՝ նրանց անունները, ծննդյան ամսաթվերը, սոցիալական ապահովության համարները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։
Մասնագետները կարծում են, որ այս տվյալները կարող ն օգտագործվել չարագործների կողմից խաբեբայությունների համար։ Ավելի ուշ Ջեբ Բուշի կայքից հեռացվել էր տվյալների մեծ մասը։
Դիտորդների գնահատականով՝ այս դեպքը կարող է վնաս հասցնել ԱՄՆ նախագահի պաշտոնին ձգտող քաղաքական գործչի հեղինակությանը։ Ջեբ Բուշը ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կրտսեր որդին է։ Ջորջ Բուշի ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը, զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2011թ. հունվարից 2009թ. հունվարն ընկած ժամանակահավածում։





























