Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի ներկայացրած երգին եւ հանդես գալու ձեւաչափին։
Թուրքական Hurriyet-ը գրել է, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու են 1915-ից հետո աշխարհի չորս կողմերը հեռացած հայերի ժառանգների ներկայացուցիչները։ «Բեմում են լինելու աշխարհի ամեն մայրցամաքից մեկական ներկայացուցիչ եւ երգելու են «ՄԻ ժխտիր» երգը»,-գրել է Hurriyet-ը։
Թուրքական Haberler-ը նշել է, թե հայերն այս 6 անդամով կներկայացնեն «Մի ժխտիր» երգը, որի խորհրդանիշն է անմոռուկ ծաղիկը։ «Նախագծի հիմնական նպատակն է աշխարհի 5 մայրցամաքներում ցրված հայերի միացումը»,-նշել է Haberler-ը։
Թուրքական Internethaber կայքն էլ շեշտել է, որ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցելու է Ցեղասպանության մասին երգով՝ հիշեցնելով, որ հայկական խմբի անունը լինելու է Genealogy:
Իսկ 5kitahaber կայքն էլ նշել է, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը «Եվրատեսիլ» է տեղափոխում։
Թուրքական T24.com կայքն էլ գրել է, որ Հայաստանը «Եվրատեսիլում» կասի «Մի ժխտիր»։





























