ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի մի գյուղացի Կույբիշեւում «Սբերբանկի» գրասենյակի դիմաց սայլով գոմաղբ է լցրել՝ ի նշան ֆինանսական հաստատության վարկային քաղաքականության դեմ բողոքի։ Տղամարդը «Առանց վարկային ստրկության» եւ «Բանկիրները ազգի թշնամիներն են» գրություններով երկու պաստառ է պարզել։
Այս պահին գործի առընչությամբ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում։
«Սբերբանկում» բողոքի ակցիան որակել են իբրեւ խուլիգանություն եւ բանկի աշխատակիցներին ուղղված վիրավորանք։





























