Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության թուրք պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը հայտնել է, թե առաջիկա ընտրություններում չի առաջդրվելու պատգամավորի թեկնածու։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի փոխանախագահ Յալչըն Աքդողանի հետ հանդիպման ժամանակ Սըրրը Սուրեյա Օնդերը պատգամավորների հետ զրույցներում հայտարարել է, թե շատ է հոգնել քրդական հարցի կարգավորման նախաձեռնության աշխատանքներից եւ պնդել, որ առաջիկա ընտրություններում հաստատ չի առաջդրվելու պատգամավորի թեկնածու։
Հիշեցնենք, որ Սըրրը Սուրեյա Օնդերը 2012-ի ապրիլի 24-ին, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, թե 1915-ին հայերի մեծ կոտորած է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր լեզուներով էլ ցեղասպանություն է կոչվում։





























