ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Վիեննա, որտեղ կազմակերպության անդամ երկրներին կներկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում  գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այնուհետեւ կլինի կարեւոր այց տարածաշրջան՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորումը»,-գրել է նա:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ միջնորդները Հայաստանում կլինեն փետրվարի 17-ին: