Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Ավելի վաղ Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը հայտնել էր, որ Լուկաշենկոյի այցը Վրաստան նախատեսվում է ապրիլին, որի ընթացքում նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Այո, ես պատրաստվում եմ մեկնել Վրաստան՝ պաշտոնական այցով... Մենք՝ Վրաստանի ղեկավարության հետ միասին, անընդհատ հետաձգում էինք, բայց որոշեցինք, որ այս տարի մենք պետք է հանդիպենք եւ լրջորեն խոսենք մեզ մտերիմ մարդկանց հետ՝ երկկողմ հարաբերությունների մասին»,-Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է Լուկաշենկոն, հայտարարում է «Նովոստի Գռուզիան»: