Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանին թագավոր են համարում, իր կուսակցության ներսում նույնպես նրան վերաբերվում են որպես թագավորի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը հավակնում է նրան, որ թագավոր լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում: «Մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, պարզապես չենք կարող թույլ տալ ֆեոդալիզմի վերադարձ»,-ընդգծել է Արտակ Մանուկյանը: