Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երեւանի քաղաքապետարանում:

Ըստ այդմ, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները: Կնորոգվեն հարթ եւ թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների եւ նկուղների դռներ, կծավալվեն  նաեւ ներքին խողովակաշարերի ջերմամեկուսացման  աշխատանքներ:

Ելնելով բարենպաստ եղանակից` հարթ եւ թեք տանիքների նորոգման, ինչպես նաեւ որոշ այլ ուղղություններով աշխատանքներն արդեն մեկնարկել են: