Թուրքական ASIM-DER (Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն) նախագահ Գյոքսել Գյուլբեյը «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կողմից Իգդիրում պատգամավորի թեկնածության համար թեկնածու է առաջադրվել։

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ ASIM-DER-ի նախագահի՝ CHP-ի կողմից պատգամավորի թեկնածության թեկնածու առաջադրվելու փաստը աղմուկ է բարձրացրել։

Գյոքսել Գյուլբեյը հայտնի է իր հակահայկական եւ ռասիստական հայտարարություններով եւ գործողություններով։ Բացի հայերի դեմ ոչ էթիկ բողոքի ակցիաներ կազմակերպելուց, Գյուլբեյը 2012-ին սոցցանցերում հրապարակել էր Ստամբուլի հայկական կազմակերպությունների հասցեներն ու տվյալները՝ ազգայնականների համար թիրախ դարձնելով հայերին։

Այս փաստի առթիվ մի քանի ՀԿ-ներ Գյոքսելի դեմ դատական հայցեր են ներկայացրել։