Մեքսիկայի Նուեվո Լեոն նահանգում գնացքը բախվել է ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել 30 մարդ: Զոհերից 9-ը կանայք են, 5-ը՝ տղամարդ եւ երկու երեխա:

Ողբերգությունը տեղի է ունեցել Անաուակ քաղաքի մոտ: Նախնական տվյալներով՝ գերբեռնված ավտոբուսը փորձել է հատել երկաթգիծը, իսկ գնացքի մեքենավարը չի հասցրել արգելակել գնացքը:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: