Ամերիկյան Օրեգոն նահանգի նահանգապետ Ջոն Քիցհաբերը հրաժարական է տվել իր հարսնացու Սիլվիա Հեյսի հետ կապված սկանդալի պատճառով։
Հեյսին մեղադրել են նահանգապետի հետ ունեցած հարաբերությունները անձնական նպատակներով օգտագործելու եւ հողային պայմանագրեր կնքելու համար։ Հարսնացուն աշխատում է էկոլոգիապես մաքուր էներգիայի մշակման ոլորտում, գրում է ABC News-ը։
Նահանգի քարտուղար Քեյթ Բրաունը կստանձնի նահանգապետի պարտականությունները եւ այդպիսով կդառնա ամերիկյան նահանգի առաջին բիսեքսուալ ղեկավարը։
Քիցհաբերը 2014թ. նոյեմբերին վերընտրվել էր նահանգապետի պաշտոնում երկրորդ անգամ, ինչը բացառիկ երեւույթ է ԱՄՆ-ում։ Սակայն նախընտրական քարոզարշավը ընթացել էր Հեյսի հետ կապված սկանդալի ֆոնի վրա, գրում է Lenta.ru-ն։





























