Կանադական ոստիկանությունը հայտնել է, որ Սուրբ Վալենտինի օրը Գալիֆակսում կանխվել է զանգվածային գնդակահարությունը:
Հանցագործությունը նախապատրաստում էին 2 հոգի՝ 19-ամյա տղամարդը Տիմբերլիից (Նոր Շոտլանդիա) եւ նրա 23-ամյա ընկերուհին Ջենիվիից (ԱՄՆ, Իլլինոյս նահանգ):
Ոստիկաններին հայտնի է դարձել, որ նրանք ՝ ունենալով հրազեն, ցանկանում էին փետրվարի 14-ին մեկնել հասարակական վայր՝ մարդկանց գնդակահարելու եւ ինքնասպանություն գործելու համար: Ոստիկանությունը չի հայտնել հնարավոր դրդապատճառների մասին, գրում «Лента»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ոստիկանությունը կասկածում է, որ խոսակցությանը նաեւ ներգրավված են եղել 17 եւ 20 տարեկան երիտասարդներ, որոնք նույնպես ապրում էին Նոր Շոտլանդիայում:
Ոստիկանները փետրվարի 13-ին մահացած վիճակում հայտնաբերել էին 19-ամյա տղամարդուն, իսկ 20-ամյա տղամարդուն եւ 23-ամյա կնոջը ձերբակալել էին Գալիֆակսեի օդանավակայանում: Իսկ 17-ամյա դեռահասը ձերբակալվել էր այլ վայրում: Ոստիկանությունում գտնում են, որ ձերբակալել են բոլորին, ովքեր կապված էին զանգվածային սպանության փորձի հետ:





























