Կրեմլը համոզում է Աման Տուլեեւին ազատվել Կեմերովոյի շրջանի նահանգապետի պաշտոնից։ Նրան առաջարկում են հրաժարականի պատվավոր պայմաններ եւ միաժամանակ մատնանշում են շրջանում առկա խնդիրները։ Նահանգապետն ինքը ցանկանում է մնալ այդ պաշտոնում 5-րդ անգամ։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախագահի աշխատակազմը կաշխատի համոզել նահանգապետին հրաժարական տալ։ Այս մասին  գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Կրեմլին մոտ իր աղբյուրները։ Նրանք նահանգապետի ազատման անհրաժեշտությունը բացատրում են վերջինիս պատկառելի տարիքով (70 տարեկան), առողջական խնդիրներով եւ շրջանում նոր տնտեսական զարգացման մոդելի անհրաժեշտությամբ։