ԱՄՆ իշխանությունները որոշել են էապես թուլացնել Կուբայի անհատ գործարարների համար առկա արգելքները ապրանքների եւ ծառայությունների ներկրման համար: Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Ապրանքների եւ ծառայությունների ներկրումը թույլատրելի է բացառությամբ նշված տեսակների՝ զենքեր, ողջ կենդանիներ, ծխախոտ, տրանսպորտային միջոցներ,  հանքային մթերքներ, մեքենաներ եւ գունավոր մետաղների ու տեքստիլի որոշ տեսակներ, հաղորդում է «Gazeta»-ն:

Ըստ Կուբայի օրենսդրության, անհատ գործարարները չեն կարող ինքնուրույն ապրանքներ ներկրել կամ արտահանել առանց պետական հավաստագրման: Սակայն նկարիչները կարող են իրենց աշխատանքները վաճառել օտարերկրացիներին, հաղորդում է «Lenta»-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Կուբայի հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականության մասին: Վաշինգտոնը պատրաստակամություն էր հայտնել 1961 թվականից հետո առաջին անգամ վերսկսել դիվանագիտական հարաբերությունները:

Փետրվարի 12-ին Սենատում 5 պատգամավորներ առաջարկել էին չեղյալ հայտարարել Կուբայի դեմ գործող էմբարգոն: