ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, բարձրաստիճան գործիչ Ռութ Բադեր Գինսբուրգը ներկայացել է նախագահ Բարաք Օբամայի ելույթին հարբած վիճակում։ Նա քնել է Օբամայի ելույթի ժամանակ այն պահին, երբ նախագահը պատմում էր «երկրում տիրող վիճակի» մասին։ Այս մասին գրում է Dni.ru-ն։

Ավելի ուշ դատավորը խոստովանել էր, որ նախագահի ամենամյա ուղերձը լսելու էր եկել ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Washington Post պարբերականին։

«Ես 100 տոկոսով սթափ չէի»,- հայտարարել է նա։ Դատավորի խոսքով՝ նա քնել էր ելույթի ժամանակ հանդիսավոր ընթրիքին խմած գինու պատճառով։

2014թ. Գինսբուրգը գինի խմելու պատճառով քնել էր նաեւ Կոնգրեսին ուղղված նախագահի ելույթի ժամանակ։

Նշենք, որ 81-ամյա Ռութ Բեյդեր Գինսբուրգը ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունների օրինականացման կողմնակից է։