Փետրվարի 11-ին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Չեփել Հիլ քաղաքում 3 երիտասարդ մահմեդականի սպանած 46-ամյա Քրեյգ Սթիվեն Հիքսի բնակարանում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել։

Ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր առմամբ 12 միավոր հրազեն, այդ թվում՝ 7 հրացան եւ փամփուշտների մեծ քանակ։ Հայտնի է, որ Հիքսն այդ բնակարանում ապրում էր կնոջ հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողական ճամբարի մոտակայքում գլխին ստացած հրազենային վնասվածքներից մահացել էին 23-ամյա Դիա Շեդի Բարաքաթը, նրա 21-ամյա կինը՝ Յուսուր Մուհամմեդ Աբու Սալհան եւ նրա քույրը՝ 19-ամյա Ռազան Մուհամմեդ Աբու Սալհան։ Հիքսը նրանց հարեւանն է եղել։ Հանցագործությունից հետո  նա չի դիմել փախուստի եւ ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։

Դեպքը հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել։ Գործի հետաքննությանը միացել է նաեւ ՀԴԲ-ն։