Հանցագործը, ով իրեն ներկայացրել է փոխանակման կետի աշխատակից, Մոսկվայում գործարարից գողացել է 20 միլիոն ռուբլի (300,000 դոլար):
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մոսկովյան ոստիկանության մամլո հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանություն է ներկայացել 33-ամյա անհատ ձեռներեցը, ով ապրում է մերձմոսկովյան Դոլգոպրուդնովոյում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Խարդախության» հոդվածով: Նման հանցագործության համար նախատեսվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Սա նման առաջին միջադեպը չէ: Նման դեպք գրանցվել էր 2010 թվականի մայիսին, երբ Մոսկվայի բնակիչը զրկվել էր տուն գնելու համար նախատեսված գումարից, երբ կեղծ փոխանակման կետում հանցագործներին էր տվել 365.000 դոլար:





























