Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել ինկասատորների վրա, որի արդյունքում տուժել է մեկ մարդ։ 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ չարագործները հետեւել են դրամ փոխադրողներին եւ հարձակվել նրանց վրա։  Հարձակվողներից մեկը կրակել է նրանցից մեկի դեմքին եւ տարել դրամով լի պայուսակը։ Չարագործները փախել են անհայտ ուղղությամբ։ Գողացած գումարի չափը պարզվում է։