Չինաստանի ոստիկանությունը կանխել է մարդկանց առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորման գործունեությունը: Նրանք Մյանմարի տարածքում առեւանգում էին դեռահաս աղջիկների եւ վաճառում Չինաստանի գյուղական համայնքներում:
Ոստիկանների հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակվել 177 աղջիկներ, որոնց պատրաստվում էին վաճառել: Կալանավորվել է 37 մարդ:
Հանցավոր խմբավորման աշխատանքի սխեման պարզ է. առեւանգել երեխաներին Մյանմարի տարածքից, գաղտնի հասցնել Չինաստան եւ վաճառել 8-13 հազար դոլարով:
Ոստիկանությունը 4 ամիս հետաքննություն է վարել ու հատուկ գործողություն նախապատրաստել: Ներկայումս գործի նյութերը փոխանցվել են Մյանմարի ոստիկանություն՝ խմբավորման հանցակիցների ձերբակալման համար:





























