Ռուսաստանում տանիքից ձյան եւ սառույցի հսկա կույտն ընկել է անվասայլակի վրա, որում եղել է մեկ ամսական երեխա. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին, Կիրով քաղաքում: Փետրվարի 14-ին երեխան, որ բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, մահացել է:

Քննչական վարչության աշխատակիցները պարզել են, որ 9 կգ քաշով ձյան եւ սառույցի կույտը ընկել է տան տանիքից: Հրահանգվել է ձերբակալել տանիքի մաքրման համար պատասխանատու, «Լեպսե Ույուտ» ընկերության տնօրեն Վլադիսլամ Սինցովին: Ընկերությունում անցկացվել է խուզարկություն, առգրավվել են մի շարք փաստաթղթեր:

Այժմ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները, պատրաստվում է հայց՝ Սինցովի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: