Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո մարտի 25-28-ին Փարիզում կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում Մեծ պատերազմի տարիներին.1915-2015. հետազոտությունների 100 տարի» անունը կրող սիմպոզիումը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը հետազոտող միջազգային գիտական խորհրդի կողմից, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ը: Նախատեսվում է, որ կոնֆերանսի առաջին օրը՝ մարտի 25-ին, Սորբոնի համալսարանի մեծ ամֆիթատրոնում ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահը:

Ելույթով հանդես կգան նաեւ Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ֆրանսուա Վեյլը եւ Ֆրանսիայի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի ղեկավար Պյեր-Սիրիլ Օկյորը:

Ներածական դասընթաց կընթերցի Հայոց ցեղասպանության հետազոտման հարցերով միջազգային գիտական խորհրդի նախագահ Իվ Թերնոն: