ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակիչ Ռիզ Հանը խոստովանել է, որ օգնել է ահաբեկիչներին Պակիստանում խոշոր ահաբեկչություն իրականացնել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», խոսքը 2009-ի մայիսին Պակիստանի հետախուզության շտաբ-բնակարանի վրա ահաբեկչական հարձակման մասին է: Մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ այդ ահաբեկչության ընթացքում զոհվել էր 30, վիրավորվել՝ 300 մարդ:
Հանը դատավոր Մայքլ Մոսմանին խոստովանել է, որ ահաբեկչությունից մի քանի օր առաջ նա համապարտ ահաբեկիչ Ալի Ջալիլին ֆինանսական օգնություն է տրամադրել, ինչպես նաեւ խորհրդատվություն է տվել նրա հարազատներին էլեկտրոնային փոստի միջոցով:
Ատենակալների դաշնային ժյուրին Հանին մեղավոր է ճանաչել: Դատական գործարքի շրջանակներում, պաշտպանական կողմն ու դատախազը առաջարկել են նրան դատապարտել 87 ամսվա ազատազրկման: Դատավորը վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:





























