Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածուների թիվը հասել է 5-ի: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից:
Այսօր մրցույթին դիմել է նաեւ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան, ով նախորդ մրցույթում հաղթած եւ Հայաստանից ներկայացված 3 թեկնածուներից մեկն է: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը: Իսկ ավելի վաղ առաջադրվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Այժմ հայտարարվել է նոր մրցույթ: Փաստաթղթերի կարող են ներկայացվել մինչեւ փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:































