Թուրքիայի Մերսին նահանգի Տարսոնի շրջանում 20-ամյա ուսանողուհուն բռնաբարել են եւ դաժանորեն սպանել։ Այս դեպքը մեծ արձագանքն է գտել Թուրքիայում։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Օզգեջան Ասլանը տուն գնալու համար կանգառից նստել է երթուղային։ Երթուղայինի վարորդը եւ եւս երկու ուղեւոր բռանաբարել, դանակով սպանել եւ վերջում այրել են երիտասարդ աղջկա դիակը։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել թե երթուղայինի վարորդին, թե մյուս երկու ուղեւորներին։