Հայաստան ներմուծվող օգտագործած մեքենաները դեռ չեն թանկանա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը:

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան միայն 5 տարի անց: Մյուս կողմից, ԵՏՄ երկրներից մեքենաներ կարելի է ներկրել ընդհանրապես առանց մաքսատուրքերի:

«Բայց, որպես կանոն, մեր բնակչությունը գնում է ոչ թանկ, 5-6 հազար դոլար արժողությամբ, 5-6 տարվա հնության մեքենաներ՝ երրորդ երկրներից: Հենց մեքենաների այդ խումբն է հետաքրքրում մեր սպառողներին: Առաջիկա 5 տարում այդ մեքենաների  մաքսատուրքերը չեն բարձրանա»,-հավելել է Չիլինգարյանը: