Ferrero ընկերության սեփականատեր Միկելե Ֆերրերոն մահացել է երեկ՝ փետրվարի 14-ին, 89 տարեկան հասակում, հաղորդում է Reuters-ը։ Իտալիայի ամենահարուստ մարդը մահացել է Մոնակոյի իր տանը, տեւական հիվանդությունից հետո։
Իր ցավակցություններն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան։ Նա միլիարդատիրոջն անվանել է «ի ծնե գործարար»։
Միկելե Ֆերրերոն ծնվել է 1925թ. ապրիլի 26-ին։ 32 տարեկանում նա գլխավորել է իր հոր՝ Պիետրո Ֆերրերոյի հիմնած ընկերությունը։ Միկելեի գլխավորությամբ ստեղծվել է այնպիսի բրենդներ, ինչպսիք են Nutella-ն, Kinder Chocolate-ը, Kinder Surprise-ը։ Ավելի ուշ Ferrero-ն սկսել է արտադրել նաեւ Rafaello ու Ferrero Rocher կոնֆետները, նաեւ Tic Tac, հաղորդում է Lenta-ն։
2001թ. Միկելե Ֆերրերոն ընկերության կառավարումը հանձնել էր որդիներին՝ Ջովաննի եւ Պիետրո Ֆերրերոներին։ 2011թ. Պիետրո Ֆերրերոն մահացել էր ՀԱՀ-ում, սրտի նոպայից։





























