Կոպենհագենի իրավապահները ոչնչացրել են շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին տեղի ուենցած ահաբեկչությունների ենթադրյալ կասկածյալին։ Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ի էջում։

Ըստ իրավապահների, տղամարդը կրակոցներ էր արձակել Ներեբրո երկաթուղային կայարանում, երբ ոստիկանները ձայն էին տվել նրան։ Պատասխան կրակոցներով կասկածյալը սպանվել է։

Իրավապահների խոսքով, կայարանը հատուկ հսկման տակ է եղել։ Ներկայումս պարզվում են կասկածյալի մեղսակցությունը սրճարանում եւ սինագոգում տեղի ունեցած կրակոցներին։

Հատուկ ծառայությունների լայնածավալ գործողությունը մեկնարկել էր Դանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու միջադեպերից հետո։ Քաղաքի փողոցները պարեկում են զինված ոստիկանները շների հետ, ստաւգում են անցնող մեքենաները, անցորդների փաստաթղթերը, հաղորդում է Lenta-ն։

Գիշերը Կոնպենհագենի կենտրոնում գտնվող սինագոգում կրակոցներ էին հնչել։ Մեկ մարդ սպանվել էր, երկու ոստիկաններ վիրավորվել էին։

Դրանից մի քանի ժամ առաջ հարձակում էր եղել Krudttoenden սրճարանում, որտեղ հավաքվածները քննարկում էին խոսքի ազատության խնդիրները։ Զոհվել էր 55 տարեկան տղամարդ, վիրավորվել էին երեք ոստիկաններ։ Հարձակվողը 200 կրակոց էր արձակել։