Չիլիական Անդերում ուղղաթիռի կործանման հետեւանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ Ճապոնիայում Չիլիի նախկին դեսպանը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 570 կմ դեպի հարավ:
France Press գործակալության տեղեկացմամբ, ուղղաթիռում 4 մարդ է եղել, որոնցից մեկը կարողացել է փրկվել՝ մինչեւ անկումը դուրս թռչելով ուղղաթիռից: Փրկարարները նրան տեղափոխել են հիվանդանոց:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հետաքննություն է կատարվում:





























