Շանհայի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Խուան Ֆենպինը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով եւ դատապարտվել 19 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդվում է Շանհայի ժողովրդական դատարանի դատավճռում:
Խուան Ֆենպինը մեղավոր է ճանաչվել 70 հազար յուանի չափով (11.200 դոլար) պետական միջոցների յուրացման, ինչպես նաեւ պաշտոնեական պարտավորությունները չարաշահելու եւ 3.1 մլն յուանի (496 հազար դոլար) կաշառք վերցնելու մեջ:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Խուան Ֆենպինի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2013 թվականին: 2014-ի սկզբին նրան հեռացրել են Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի կազմից՝ «օրենքի եւ կուսակցական կարգապահության լուրջ խախտումների համար»:





























