Ուժեղ ձնաբուքն Օհայոյին եւ դրա արվարձաններին իսկական «ճերմակ մշուշ» է բերել: Ձյան առատ տեղումների եւ քամու հետեւանքով դաշնային նշանակության ճանապարհներին մեծ թվով ավտովթարներ են գրանցվել, խցանումներն արգելափակել են մայրուղիները: Տարբեր վթարների արդյունքում առնվազն 3 մարդ է մահացել: Ձյան տեղումները Columbus օդանավակայանում սահմանափակել են տեսանելիությունը, ինչի հետեւանքով բոլոր չվերթները մի քանի ժամով հետաձգվել են:
Սանդուսկիի արեւելքում հղի կին է մահացել: Եվս մեկ վթար տեղի է ունեցել Ինդիանա նահանգի սահմանից 48 կմ հեռավորությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ է մահացել: Ըստ Americaru-ի, վթարի զոհ է դարձել նաեւ 24-ամյա մի երիտասարդ Բուֆալոյից:
Interstate 70 վճարովի ավտոճանապարհին՝ Քլիվլենդից եւ Աքրոնից դեպի արեւմուտք, երթեւեկությունը փակվել է: «Ճանապարհը սահադաշտի է նման: Տեսանելիություն չկա. իսկական սպիտակ մշուշ է»,- հայտարարել է վթարի հետեւանքով տուժած վարորդներից Գրեգ Օլինգերը:





























