Հորդանանի դատարանը «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդին 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սոցիալական ցանցերում Արաբական Միացյալ Էմիրությունների հասցեին քննադատական գրառումների համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Ըստ Gazeta-ի, Ռուսխաիդը ձերբակալվել է նոյեմբերին, այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄԷ-ի իշխանություններին լեգիտիմություն է պակասում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման 183 ակտիվիստի: