Կահիրեում կիրակի նոր դատավարություն է սկսվել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ՝ Քաթարի օգտին լրտեսության մեղադրանքով:

Պետության նախկին ղեկավարին, ում բանակը պաշտոնանկ արեց 2013 թվականի հուլիսին, ինչպես նաեւ «Մուսուլման եղբայրներ»-ի եւս 10 առաջնորդների, մեղադրում են Al Jazeera հեռուստաալիքի միջոցով Քաթարին ընդհանուր եւ ռազմական հետախուզության գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ երկրի նախկին իսլամական ղեկավարները Քաթարին տեղեկություն են փոխանցել, որը կարող է վնաս հասցնել երկրի ռազմա-քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական շահերին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դատարանի դահլիճ բերված մեղադրյալները հերթական անգամ փորձել են ամեն ինչ շոուի վերածել: