Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Այս մասին գրում է South China Morning Post-ը:
Ենթադրվում է, որ այն ենթակա է բուժման, եւ պաշտոնյան շուտով կկարողանա վերադառնալ աշխատանքի:
63-ամյա Լի Սյանլունի մոտ արդեն երկրորդ անգամ են քաղցկեղ ախտորոշում: Առաջին անգամ նրա մոտ լիմֆոմա են հայտնաբերել 1992 թվականին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վիճակագրության համաձայն, վերջին 15 տարիների ընթացքում նման ախտորոշմամբ հիվանդների 99%-ը կարողացել են հաղթել քաղցկեղին:





























