Սեուլից Փարիզ ուղեւորվող Air France-ի ինքնաթիռը հաջողությամբ արտակարգ վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կոլցովո օդանավակայանի ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրեն Դմիտրի Տյուխտինին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանվել է:
Ինքնաթիռում շուրջ 300 ուղեւոր է եղել: Առայժմ ոչ ոք դուրս չի եկել օդանավից: Առաջիկայում որոշում կկայացվի հետագա գործողությունների շուրջ:





























