Մեծ Պահքից մեկ շաբաթ առաջ գերմանական Բրաունշվեյգում անցկացվող ավանդական «շոդուվել» (Schoduvel) կառնավալը չեղյալ է հայտարարվել: Այն պետք է կայանար այս կիրակի:

Deutche Welle-ի հաղորդմամբ, Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրաունշվեյգի քաղաքապետը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հուսալի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իսլամականներն ահաբեկչություն են նախապատրաստում:

Ոստիկանությունը քաղաքի բնակիչներին եւ հյուրերին խնդրել է զերծ մնալ փողոցային զբոսանքներից: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ուժեղացվել են նաեւ Դանիայի հետ սահմանի անվտանգության միջոցառումները: Շաբաթ անհայտ անձն արտահայտման եւ կրոնի ազատությանը վերաբերող սեմինարի ժամանակ կրակ էր բացել: Մի քանի ժամ անց կրակոցներ էին հնչել նաեւ սինագոգի մոտակայքում:

Դանիական ոստիկանության տվյալներով, երկու հարձակումների հետեւում էլ նույն մարդն է կանգնած եղել: Իրավապահները գնդակահարել են նրան: