Իրաքում երկու մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հորեղբայրը: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Սամարրա քաղաքի մերձակայքում անվտանգության ապահովման համար անցկացված հատուկ գործողության ընթացքում:
«Հատուկ նշանակության ջոկատի զինվորականների խումբը կարողացել է ձերբակալել Բաղդադի հորեղբորը՝ Սալեհ Իբրահիմ Աբդուլմոմենին եւ զարմուհու ամուսնուն՝ Նուրի Սադոունին»,- նշել է անվտանգության ծառայության աղբյուրը:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն»-ը վերահսկողություն է հաստատել Իրաքի Անբար գավառի Ալ-Բաղդադի քաղաքի նկատմամբ:





























