Դանիայում ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում մի քանի մարդ է ձերբակալել: Այս մասին գրում է BT.dk կայքը:
Նշվում է, որ ձերբակալությունն իրականացվել է ինտերնետ-սրճարանում: Կայքը հաղորդում է երկու ձերբակալվածի մասին: Սակայն Ekstra Bladet-ը տեղեկացնում է չորս հոգու ձերբակալության մասին:
Ըստ Gazeta-ի, ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալությունների փաստի առիթով պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ:
Ավելի վաղ իրավապահները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է պարզել Կոպենհագենի սրճարանում եւ սինագոգում հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, կասկածյալի անունը չի հաղորդվում՝ կապված հետաքննության անցկացման հետ:





























