Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները նշում են, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին ասված է կիրակի Ելիսեյան պալատի հրապարակած կոմյունիկեում

«Նրանք ուսումնասիրել են այսօր ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի արդյունավետությունը: Նրանք հանգել են եզրակացության, որ ռեժիմը հիմնականում պահպանվում է՝ չնայած մի շարք լոկալ միջադեպերի, որոնք հարկավոր է անհապաղ կարգավորել»,- ասված է փաստաթղթում:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում նաեւ պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունների իրականացման ուղղությամբ: