Ռիո դե Ժանեյրոյում կիրակի ուշ երեկոյան սկսվել է սամբայի դպրոցների բարձր լիգայի մրցույթը, որն համարվում է Բրազիլական կառնավալի  գագաթնակետը։ Սամբայի մրցույթը շարունակվելու է երկու գիշեր, գրում է ՏԱՍՍ-ը։

Միջինում 3-4 հազար մարդուց բաղկացած 12 խմբեր կքայլեն «Մարկիզ դե Սապուկայի» 700-մետրանոց երթուղով։ Մասնավորապես ժյուրին գնահատում է շարասյան շարժումը, մենակատարների պարը եւ իհարկե հանդերձանքը։

Սամբայի մրցույթին տրիբունաներից կարող են հետեւել 700 հազար հանդիսական։