Ռուսաստանում երկու անձինք ազատազրկման են դատապարտվել՝ 2014թ.-ին կատարած սահմռկեցուցիչ հանցանքի համար. նրանք գերեզմանատանը մահացած մի աղջկա  էին բռնաբարել: FlashNord-ի հաղորդմամբ՝դեպքը տեղի է ունեցել Կոմիի Հանրապետությունում, 2014թ.-ի ապրիլին, ոստիկանները հարբած են եղել:

«Հետաքննության տվյալների համաձայն՝  2014թ.-ի ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը 35-ամյա  Ալեքսեյ Կամալիեւը եւ Ռոման  Ֆիլիպովը ոգելից խմիչք են օգտագործել:  Նրանցից մեկը մյուսին առաջարկել է գնալ գերեզմանատուն եւ  նայել նախորդ օրը հողին հանձնված երիտասարդ կնոջը: Երիտասարդները փորել են մահացածի շիրիմը, պատռել հագուստը եւ մի շարք անբարո գործողություններ կատարել նրա մարմնի վրա»,-ասվում է Կոմիի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ Կամալիեւը դատապարտվել է 1,4 տարվա ազատազրկման, իսկ Ֆիլիպովը՝ 1,2: