Երեւանի վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի, ինչպես նաեւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության 2015թ. ծրագրի իրականացման, մասնավորապես, այցերի կազմակերպման ժամանակացույցը պատրաստ է: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին քաղաքապետին զեկուցվել է, որ միջոցառումների հիմնական ծրագիրը հստակեցված է, եւ այն աշխատանքների կազմակերպման փուլում է: Միջոցառումներին ակտիվորեն կմասնակցեն քաղաքապետարանի ենթակայության կրթական եւ մշակութային հաստատությունները: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն եւ մեկ անգամ եւս քննարկել կազմակերպչական բոլոր հարցերն ու առաջարկությունները: