Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մեկ շաբաթ առաջ Մարսել քաղաքումտեղի ունեցած փոխհրաձգության կասկածյալներից երկուսին: Gazeta-ի հաղորդմամբ՝ նրանք ձերբակալվել են Փարիզի Սեն-Դենի արվարձանի տներից մեկում: Նշվում է, որ ոստիկանները նաեւ խուզարկել են այդ տունը եւ հայտնաբերել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ եւ մի քանի կգ մարիխուանա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 9-ի առավոտյան: Մի խումբ դիմակավոր անձինք փոխհրաձգություն էին սկսել քաղաքի փողոցում: Երբ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, իրար դեմ կռվող երկու խմբերը սկսել էին կրակել իրավապահների ուղղությամբ, վիրավորվել էր նաեւ Մարսելի ոստիկանության ղեկավար Պիեր –Մարի Բուրնիկելը: Միջադեպը մեծ արձագանք էր գտել ֆրանսիացի հասարակության շրջանում, քանի որ տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետի՝ Մարսել կատարելիք այցից ժամեր առաջ:





























